Անշաղկապ բարդ նախադասություններ - Սուսաննա Հարությունյան

Անշաղկապ բարդ նախադասություններ

Страниц

15

Год

2024

Книга посвящена исследованию аншагапного (неопосредственного) связывания сложных предложений в армянском языке. Она начинается с определения термина "шарохартутюн", что означает способ связи предложений без использования союзов и союзных элементов, при этом они просто располагаются рядом друг с другом и связываются смыслом. Такое связывание придает речи сжатость, выразительность и эмоциональность, что особенно характерно для разговорного языка.

Далее в книге рассматривается важность аншагапных сложных предложений как в письменной, так и в устной речи. Они широко применяются в поэзии, пословицах, притчах и афоризмах. В отдельной главе анализируются мнения армянских лингвистов, таких как В. Аракелян, Н. Парнасаян, М. Абегян и другие, относительно аншагапного связывания в армянской языке. Упоминается, что это явление еще недостаточно исследовано в истории армянского языкознания, несмотря на его значимость в народной разговорной речи.

Таким образом, книга представляет собой теоретическое и практическое исследование уникального аспекта армянской грамматики, а также его роль в коммуникации и литературе.

Читать бесплатно онлайн Անշաղկապ բարդ նախադասություններ - Սուսաննա Հարությունյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Շարահարությունը քերականական կապակցման եղանակ է, որի դեպքում չկան կապակցող շաղկապներ, շաղկապական բառեր, այլ նախադասությունները պարզապես գործածվում են կողք կողքի և իրար հետ կապվում են իմաստով [3, էջ 465]։ Բերենք մեկ սահմանում ևս։ Շարահարությունը բարդ նախադասության կազմի մեջ մտնող նախադասությունների այնպիսի կապակցությունն է, երբ նրանք կապակցվում են առանց շաղկապների կամ շաղկապի դեր կատարող դերանունների և միմյանցից բաժանվում են ստորակետով, բութով կամ միջակետով [10, էջ 100]։ Անշաղկապ կապակցության դեպքում խոսքը դառնում է սեղմ և արագ։ Անշաղկապությունը բնորոշ է հատկապես խոսակցական լեզվին: Այն խոսքը դարձնում է աշխույժ, սեղմ, հուզական, ուժեղացնում է արտահայտչականությունը և նվազեցնում սառը դատողականությունը, ինչպես նաև նպաստում է տրամաբանական մտածողության զարգացմանը և ձևավորում է պատճառաբանելու հմտություն։ Անշաղկապ բարդ նախադասությունները մեծ նշանակություն ունեն խոսքային հաղորդակցության մեջ և օգտագործվում են խոսքի տարբեր գործառական ոճերում։ Մեծ է անշաղկապ բարդ նախադասությունների դերը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում։ Անշաղկապ բարդ նախադասությունները լայն կիրառություն ունեն հատկապես բանաստեղծություններում, առածներում, ասացվածքներում, հեքիաթներում, աֆորիզմներում։


ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Սույն ենթագլխում ներկայացվում են հայ լեզվաբաններ Վ․ Առաքելյանի, Ն․ Պառնասյանի, Մ․ Աբեղյանի. Գ․ Սևակի, Է․ Աղայանի, Ս․ Աբրահամյանի, Գ․ Գարեգինյանի, Արտ․ Պապոյանի տեսակետները` հայոց լեզվում շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։

Հայ լեզվաբանության պատմության մեջ շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առավելապես կիրառվում են ժողովրդախոսակցական լեզվում։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները հայ լեզվաբանության պատմության մեջ դարձել են հատուկ ուսումնասիրությունների առարկա Վ․ Առաքելյանի (1964), Ն․ Պառնասյանի (1964), Մ․ Աբեղյանի (1965), Գ․ Սևակի (1978), Է․ Աղայանի (1987), Ս․ Աբրահամյանի (1988), Գ․ Գարեգինյանի (1991), Արտ․ Պապոյանի (2003) և ուրիշների աշխատություններում։ «Շարահարություն» եզրույթն առաջարկվել է Մ. Աբեղյանի կողմից «Հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ։ Իր աշխատության մեջ նա նշում է, որ իրար հետ կապակցված խոսքերը միմյանց նկատմամբ ունեն ստորադասական և համադասական հարաբերություններ [1, էջ 600]։ Նա ստորադասական կապակցությունը բաժանում է շարահարությամբ և զոդվածով կապակցված կապակցությունների [1, էջ 609], իսկ համադասական կապակցությունը՝ շարահարությամբ, ցուցական բառերով, համադասական շաղկապներով և շաղկապական բառերով կազմված կապակցությունների [1, էջ 652]։ Մ. Աբեղյանը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առանձին տարատեսակ չի համարում։

Մ. Աբեղյանը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առանձին տարատեսակ չի համարում։

Մ․ Աբեղյանը «Խոսքերի կապակցությունը» գլխի «Ստորադասություն» բաժնում, խոսելով ստորադասական կապակցության մասին, գրում է, որ «այս կապակցությունը լինում է՝

ա) Շարահարությամբ, երբ երկրորդական խոսքերը, որոնք սկզբնապես գլխավորից անկախ խոսքեր են, առանց որևէ բառի, նշանակությամբ միայն միանում են գլխավոր խոսքի հետ, դառնալով ենթակա, խնդիր և այլն։ Մարդ կա՝ հազար արժե․ մարդ կա՝ մին չարժե։

բ) Զոդվածով, երբ երկրորդական խոսքերը գլխավոր հետ միանում են որևէ կապակցական բառով․ ինչպես՝ «Մարդ կա, որ հազար արժե․ մարդ կա, որ մին չարժե»[1, էջ 609]։

Вам может понравиться: