ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ադյան

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Страниц

290

Год

2019

Այս կերպարաններում նայվում է դեղձեների պատմությունը, ձայնագրման հայտնի նախագահը հայտնի բանբերանի ու վստահված վայրակներում: Ներքին մի հեռվող ստեղծագործությունն ովքեր մտնում են գյուղի բերաձգի դեղձենու դիրքեր: Ես շաուշ հնոցն են անկարգողներից, բայտ աղիքն, նրանք զպրոցք են իրենց կացակցության կմնալ, բներն աղվում են իրենց, և ես ախտածում եմ, որ կար ոչ մի հրաբերութիւն։ Ամբողջ օրս եօս այն պատահաբար հիշում դատակոյցու գաղաքակշտեմ։ Այդ գաղաքակշտեմը երեւան իմ, բայց դա ինձ պատմության շահ շտաժ։ Ես դրա վրա փռաւոր ձերեքն էի, բայց այն իմ իրավիսքուն, կաշվելի ձերեքը լոյս էիմ առած։ Ծերուն ես տեսնել էի հորթանադ կղզիներ կրքոցի եւ ձերձայնով վրան հաւաքվելագ! Բաղն եդ արժան ճռեն! Իմ մայրն: Իմ հոգսըա ձայնըս: Գրողի մաջուէ։ Թարմ արժաւալ:

Читать бесплатно онлайн ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ադյան


ԻՄ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ





Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր


ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք


Դեղձենիներ շատ կան մեր գյուղում£ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո£ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների£

Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է£

Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում£ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն£

Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին£ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան® Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը£ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ «Արգինա»£

«Արգինա»,– լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ, ասես լսվում է հեռու-հեռվից£ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն®


1.

Աշուն է£ Մեր տան պատշգամբում, բաց լուսամուտի առջև կանգնած, ես նայում եմ ներքև՝ ձորալանջերին ու այստեղ-այնտեղ՝ բլրակների վրա փռված մեր գյուղին, որ զուգվել-զարդարվել է աշնան բոլոր գույներով£ Շրջակա կուսական անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվել նաև մեր Բարակ ջուր փոքրիկ գետակը, որ սկիզբ է առնում բարձր սարերից, գալիս, զիգզագվելով` գյուղը բաժանում է երկու հավասար մասերի և, անցնելով դաշտերով, ձորերով ու մթին ծմակներով, գնում, կորչում է հեռու հարթավայրային ադրբեջանական գյուղերում£

Աշնան ցրտաշունչ թեթև հովը խաղում է ծառերի կատարներին, ծառերը մեղմիվ օրորվում են, և տերևները, ինչպես ջրափոսերի վրա իջնող գույնզգույն թիթեռնիկներ, երկար պտտվում են օդում, հետո հանդարտ նստում տնամերձ այգիներում: Մեր ոսկեփայլ կատուն՝ Չյուչան, իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ, մի ոստյունով ցատկում, պպզում է պատշգամբի բազրիքին՝ ուղիղ իմ դիմաց, և, վախվորած նայելով ինձ, աղերսական մլավում է.

–Մի-ա-ա-ո¯ւ®

– Չյուչա, ձայնդ կտրի,– ասում եմ ես և մատս թափահարում եմ վրան£– Իջիր,– գոռում եմ£

Բայց նա չի իջնում, գլուխը թեքում, ուղիղ նայում է աչքերիս մեջ ու նորից՝

–Մի-ա-ա-ո¯ւ®

Այս անգամ աղիողորմ ու խղճահայաց£ Պարզ է, նրան իմ թույլտվությունն է պետք£

–Լավ, գլուխ մի տար,– ասում եմ ես£-Նստիր£

Եվ նորից նայում եմ ներքև, ուր թիթեղածածկ տներ են, տներին կից՝ տնամերձ այգիներ, այգիներում՝ անթիվ, անհամար դեղձենիներ՝ դեղին արդուզարդի մեջ կորած£ Մեր հարևանի տղան՝ Հովիկը, վազում է իրենց հորթի ետևից, երևի ուզում է գոմը գցել, բայց հորթը՝ դունչը բարձր, հիմարի պես փախչում է՝ պոչը օդում տնկած£ Հովիկը քիչ է մնում լաց լինի, որովհետև արևը գնացել, հասել է Կաղնախաչ բարձր սարին, ծառերի ու բլուրների ստվերները սկսում են երկարել, հետո երկինքը հանկարծակի գունատվում, դառնում է կապտամթավուն, նախիրը փոշի հանելով, բառաչելով գյուղ է մտնում£